Հիշո՞ւմ եք Նարինե Ասատրյանին: Այն համարձակ հայուհին, որ ճիվաղի վրա անձրևանոց, Շամշադինի բարբառի Յարոսլավլի խոսվածքով ասած՝ զոնտիկ էր նետել:
Դե, դատել են, մեղավոր են ճանաչել, 2 տարի պայմանական են տվել (ապուշություն, էլի):
Բայց էդ իր հերթին:
Արա կարդում եմ, ու աչքերիս չեմ հավատում. դատարանը վճռեց խուզարկությամբ վերցված բալագույն անձրևանոցը ոչնչացնել...
Խի՞...
Ի միջի այլոց, էդ անձրևանոցը ո՞նց են խուզարկությամբ առգրավել, եթե «դեպքի վայրում» պիտի հայտնաբերեին:
Արա, բայց զոնտի՞կն ինչի ոչնչացնել:
Որ երկրորդ անգամ, օրինակ, աչքը չկոխի՞, թե՞ ինչ-որ զոնտիկաֆոբիա է մոտն առաջացել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ